Զինվոր-բուժակը վիրավորում է ստանում և անձամբ 20 զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24News

1.jpg

ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ  Արծրուն Հովհաննիսյանը մեր զորքերի հերոսական դրվագներից է ներկայացրել: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.

«Ժամկետային զինվոր-բուժակ Արտյոմ Արայիկի Բիլյանը մարտերը սկսել է Մատաղիսում, վիրավորվել է, դեռ վերքերը չապաքինված վերադարձել է շարք: Հետո իր գումարտակի հետ տեղափոխվել է մարտերի այլ ուղղությամբ: Նոր վայրում մարտերի ժամանակ գումարտակը ընկնում է հրետակոծության տակ, շատերը զոհվում են, ոմանք վիրավորվում: Արտյոմը անձամբ թշնամու դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում, լինելով վիրավոր, անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում հրետակոծության տակից: Վերջում ստանում է նաև բեկորային վիրավորում, բայց բոլորին հանելուց հետո միայն փորձում է անձամբ դուրս գալ: Սողեսող մի քանի անգամ իրեն սրսկելով անցնում է մոտ վեց կմ և բարեբախտաբար փրկվում:

Շարունակելի»,- գրել է նա:

--00--ԱՀ