Ուժային կառույցներ, քաղաքական շոուի մաս մի դարձեք, հարգեք ձեր ուսադիրները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

տիգրան աբրահամյան

Ուժային կառույցներ, իսկ ե՞րբ եք սկսելու զբաղվել երկիրը դավաճանողներով, Արցախը թորքին հանձնողներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Ուժային կառույցներ, իսկ ե՞րբ եք սկսելու զբաղվել երկիրը դավաճանողներով, Արցախը թորքին հանձնողներով։

Տղերք, դու գրաճանաչ մարդիկ եք, բարձրագույն կրթությամբ, համոզված եմ, որ կարդացել եք հրապարակված ողբերգական փաստաթուղթը։

Ձեր անելիքը չե՞ք տեսնում։ Ախր, ձեր մեջ մեծ թվով պատվախնդիր սպաներ կան, ովքեր իմ նման, ինձանից շատ սիրում եք մեր մեծ հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը։

Արցախը ծանր վիրավոր է, Արցախը պետք է փրկենք։

Տղերք, ես այլևս չեմ քնում, իմ նման շատերը, իսկ դո՞ւք։ Համոզված եմ, որ նաև ձեր շարքերում գտնվող շարքերը։

Խնդրում եմ՝ քաղաքական շոուի մաս մի դարձեք, հարգեք ձեր ուսադիրները, համազգեստը, գործեք ձեր երդմանը և օրենքին համաձայն։

Արցախն ու Հայաստանը անվտանգային լուրջ խնդիրների առաջ են և նաև ձեզանից է կախված, թե ինչպիսի կորուստներով դուրս կգանք այս շրջափուլից։ Խնդրում եմ՝ ողջամտությունը չկորցնենք»,- գրել է նա։

--00--ԱՀ