Կա մեկ մեղավոր, անունը Նիկոլ Վովայի Փաշինյան է․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24News   

Մարուքյան

Կան փաստեր, որ կռիվը հնարավոր է եղել 20 օր շուտ դադարեցնել, բայց չի արվել, թե ինչու չի արվել, չգիտեմ, հազար ու մի պատճառ են ասում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի՝ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին ԱԺ խորհրդի նիստում ասել է, որ պարտվում ենք, բայց նրա լուծումը եղել հետևյալը՝ պետք է լինի կարճ հրադադար, ու շարունակվի պատերազմը․

«Ես ասել եմ՝ գնա Ռուսաստան, դիմիր Ռուսաստանին, թող արագ դադարեցնեն: Էդ որ ինքն ասում է՝ «շատ լավ իմացել են», երբ շատ լավ իմացել ենք, էդ օրվանից իրեն ասել ենք՝ դադարեցրու կռիվը»։

 Մարուքյանի դիտարկամամբ՝ կա մեկ մեղավոր, անունը Նիկոլ Վովայի Փաշինյան է:

 --00—ՄՀ