1988-ի երկրաշարժի պատճառով անօթևան դարձած 124 բնակիչ բնակարան կունենա Արագածոտնի մարզում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրով, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Արագածոտնի մարզում բնակարանաշինություն է իրականացվում: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:  

«Կառավարությունն Արագածոտնի մարզին հատկացրել է շուրջ 225 մլն դրամ: Այսկերպ, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 124 բնակիչ կրկին կապրի սեփական տանիքի ներքո (ձեռք է բերվել 20 բնակարան, 1 կիսակառույց տան շինարարությունն ավարտին է հասցվել, հիմքից կառուցվում են բոլորովին նոր 6 սեփական տներ):

Ստեղծարար աշխատանքով մենք միասին ամոքելու ենք երկրաշարժի թողած սպիները»,- գրել է մարզպետը:

--00—ԼՄ