Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

․

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությանն առ այն, որ նա հրաժարվել է հոգեհանգստի կարգ մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

Մանե Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլեւ որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որեւէ տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգեւոր հովիվը։ Ավելին՝ Հոգեհանգստի արարողությունը 32 տարի առաջ կյանքից հեռացած մարդկանց հոգիների համար էր առաջին հերթին։

Որեւէ գնահատականից զերծ մնալով հանդերձ՝ Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում»։

Գևորգյանը կարծիք է հայտնել, որ գյումրեցիներն իրենք կտան այդ հայտարարությունների գնահատականը։

--00--ԱՀ