Օնիկ Գասպարյանի վարքագիծն տարակուսանք է առաջացնում․ անհասկանալի հայտարարություններ է անում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ստեղծված իրավիճակում ԳՇ դե յուրե պետ Օնիկ Գասպարյանի վարքագիծն առնվազն տարակուսանք է առաջացնում։

Փոխարենը աշխատասենյակից դուրս շպրտի ԳՇ պետի պաշտոնը զավթաց Դավթյանին և երշխավորի իրավունքի գերակայությունը, անհասկանալի հայտարարություններ է անում։

Հիմա էլ ԱԺ-ից պահանջում է ստեղծել փաստահավաք խումբ, որը ամբողջությամբ տեղավորվում է իշխանության շահերի դաշտում։ Կա այսպիսի ասացվածք. եթե ցանկանում ես ինչ որ հարց փակել, ստեղծիր հանձնժողով։

Պետական դավաճանություն գործած հանցավոր խումբը պետք է հանձնաժողով ստեղծի և քննի իր կողմից կատարված դավաճանության դրվագներն ու ուսումնասիրի փաստական տվյալները՞։

Լուրջ ե՞ք ասում։

ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված է Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ երեք հաղորդում, որոնք ապօրինի կերպով անտեսվել են ՀՀ գլխավոր դատախազի և ՀՔծ քննիչի կողմից։

Օնիկ Գասպարյանի կողմից մեկ ամբողջական ցուցմունքը բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հիմքով սկսվի քրեական հետապնդում, հետևաբար անհասկանալի հանձնաժողով ձևավորելու կոչի փոխարեն Օնիկ Գասպարյանը պետք է անհապաղ հրավիրի մամուլի ասուլիս և հանրությանը ներկայացնի Նիկոլ Փաշինյանի և մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պատերազմի ընթացքում կատարված դավաճանական գործողությունները։

Հապաղելու դեպքում պատերազմի ամբողջ պատասխանատվությունը և հետևանքների ամբողջ մեղքը կդրվի ՀՀ Զինված ուժերի, և անձամբ Օնիկ Գասպարյանի վրա»։

--00--ԱՀ