Այս անկանոն կրակոցները մեզ համար անհասկանալի են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

միր.

Ակնհայտորեն՝ ՀՀ-ն սահմանին իրավիճակի սրմամբ շահագրգռված չէ։ Դրդել և պատրվակ գտնել նոր էսկալացիաների համար, սադրանք են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ավելացրեց, որ ապրիլի 5-ի գիշերը հայկական բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցները իրենց համար անհասկանալի են։

«Այս անկանոն կրակոցները մեզ համար անհասկանալի են․ ամբողջ աշխարհին ասում ենք, որ խաղաղություն ենք ուզում կառուցել, ադրբեջանական կողմը հավաստիացնում է, որ իրենք էլ, և հետո այսպիսի միջադեպեր»,-ասաց նա։

 --00—ԼՀ