Անհասկանալի է՝ ինչից է խոսում Փաշինյանը,Թուրքիայից դրական ազդակ ոչ մի թուրքագետ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News 

«Արարատ Միրզոյանին դժվար է լինելու աշխատել Լավրովի և Չավուշօղլուի հետ, նա փորձառություն չունի»,- այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց թյուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ 

Մելքոնյանը, խոսելով Թուրքիայից եկող դրական ազդակների մասին, նկատեց՝ ոչ մի թյուրքագետ Թուրքիայից դրական ազդակ չի տեսնում։

«Անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում Փաշինյանը, ավելին՝ Թուրքիան պահանջում է հրաժարվել Արցախից և Ցեղասպանությունից, սա՞ է ըստ Փաշինյանի դրական ազդակը»,-ասաց մեր զրուցակիցը։

Թյուրքագետի կարծիքով, ընդամենը քաղաքական որոշում կա՝ գնալ Թուրքիայի հետ կարգավորման, իսկ հասարակությունը չի դիմադրի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ