Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի. դատավորը մերժեց դատախազության բողոքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Վահրամ

Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այդ մասին «Փաստինֆո»֊ն տեղեկացել է պաշտպան Ռուբեն Հակոբյանից։

Պաշտպանը նշել է, որ դեռևս դատարանի որոշումը չի ստացել, ուստի չի կարող ասել՝ դատարանն անդրադարձե՞լ է հիմքերին, թե՞՝ ոչ։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Բաղդասարյանին կալանավորելու մասին միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով և կալանավորման հիմքերին անգամ չէր անդրադարձել։ Այդուհանդերձ դատախազը վերաքննիչ բողոքում անդրադարձել էր նաև կալանավորման հիմքերին, սակայն, հաշվի առնելով, որ ընդհանուր իրավասության դատարանը չի անդրադարձել կալանավորման հիմքերին պաշտպանն առարկել է՝ բողոքի շրջանակներում կալանավորման հիմքերին անդրադառնալու մասին դատախազի պնդումներին։

--00—ԼՄ