Թող պատասխանեն՝ ինչպես ստացվեց, որ այսօր Զանգելանի շրջանի այս հատվածը պետք է զիջենք

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

․

Մեզ առաջնահերթ հողերը չեն հետաքրքրում, մեզ առաջնահերթ անվտանգությունն է հետաքրքրում, էդ բնագծերը, որ մենք զբաղեցրած ենք, զբաղեցրել ենք անվտանգության ապահովման համար։ Այս մասին Սյունիքում ճանապարհ փակած քաղաքացիների հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։

«Անվտանգության գոտի ենք չէ՞ ստեղծել։ Պետք է հասկանալ՝ անվտանգության ապահովման հետ կապված հետագայի քայլերն ինչպե՞ս պետք է լինի։ Պարզապես ասել, որ սահմանապահները կանգնելու են, դա բավարար չի»,- նշեց նա։

Ըստ քաղաքապետի եթե հայտարարության մեջ հստակ նշված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ գտնվում են, ապա ինչպես ստացվեց, որ այսօր Զանգելանի շրջանի այս հատվածը պետք է զիջենք, թող պատասխանեն։

--00--ԱՀ