Մեկ օրում 306 քաղաքացի է վերադարձել ԼՂ իրենց մշտական բնակության վայրերը

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ավտոբուս ԼՂ

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում մարդասիրական օգնություն, վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:

Մեկ օրում խաղաղապահներն ապահովել են ՀՀ տարածքից 306 անձի վերադարձը ԼՂ իրենց տները: Ընդհանուր առմամբ 2020 թ. նոյեմբերի 14-ից ԼՂ մշտական բնակության վայրեր են վերադարձել 42 051 քաղաքացիներ:

Կազմակերպվել է պատերազմի ժամանակ անհետ կորած քաղաքացիների մասին տեղեկությունների հավաքագրման համար նախատեսված Թեժ գծի աշխատանքը: Մինչ օրս Թեժ գծին ստացվել է 521 դիմում, դրանք բոլորը փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

 

--00--ԱԹ