Հավատում եմ՝ դու ես ուղարկել ինձ Լևոնին. Արոնյանի ընտրյալի գրառումը` նվիրված Արիանային

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Արիանա

Հայտնի հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընտրյալ Անիտա Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել հանգուցյալ Արոնյանի կնոջ` Արիանայի ծննդյան օրվա առթիվ:

«Այսօր Արիանայի ծննդյան օրն է:

Սիրելի Արի,

Ես շնորհակալ եմ քեզ, որ այսքան տարի երջանկացրել ես Լևոնին ու բոլոր դժվարին պահերին եղել ես իր կողքին: Շնորհակալ եմ, որ եղել ես նրա համար լույս և ապրելու ուժ ես տվել նրան: Կարծում եմ պատահականություն չէր այն, որ ես էլ հանդիպեցի Լևոնին իր ամենադժվարին պահին: Ես հավատում եմ ճակատագրին, հավատում եմ Աստծո գոյությանը: Ես ողջ սրտով հավատում եմ, որ հենց դու ես ուղարկել ինձ Լևոնին և վստահել նրան ինձ: Խոստանում եմ շարունակել ուժ տալ նրան և  դարձնել իրեն ամենաերջանիկ տղամարդը: Կարծում եմ՝ սա հենց այն է,  ինչ կարող եմ անել քո հոգու հանգստության համար և այն, ինչ դու ամենաշատը կցանկանայիր: Դու միշտ կմնաս բոլորիս սրտերում:

Ննջիր խաղաղությամբ,

Սիրով, Անի»:

--00--ԱԹ