Համահայկական հիմնադրամը ստանձնել է Շուշիից տեղահանված 50 ընտանիքի բնակվարձի ծախսերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Այսօր Հիմնադրամը հյուրընկալել էր Շուշիից տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին՝ նրանց առաջնահերթ կարիքները հասկանալու և ստեղծված ծանր սոցիալական վիճակը մեղմելու նպատակով: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

«Հիմնադրամը ստանձնել է Շուշիից տեղահանված մոտ 50 ընտանիքի ժամանակավոր բնակարաններով ապահովման ծախսերը առաջիկա ամիսների համար»,- ասվում է հիմնադրամի Ֆեյսբուքի գրառման մեջ:

--00—ԼՄ