Դանակահարություն՝ ճանապարհ չզիջելու պատճառով. դեկտեմբերի 31-ի դեպքը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

դանակահարություն

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ։

Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21.00-ի սահմաններում, ճանապարհը չզիջելու պատճառով տուժածն ու 22-ամյա մի երիտասարդ վիճաբանել են։ Վերջինս իր մոտ եղած ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է 30-ամյա տղամարդուն:

Երիտասարդը հայտնաբերվել է։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ