Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով 7 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 12,  24News 

․

Ֆրանսիայում պատմության ուսուցիչ Սամուել Պատիի անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած սպանության գործի հետաքննության շրջանակներում 7 մարդ է ձերբակալվել, հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ձերբակալվածները մասնակցել են քննարկումների նույն խմբերին, որոնցում եղել է մանկավարժին սպանած Աբդուլահ Անզորովը:

--00--ԱՀ