Զանգվածային անկարգությունների համար ձերբակալվել է 6 քաղաքացի․ Էդուարդ Աղաջանյան

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

․

Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 6 քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

․

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են»,-գրել է Էդուարդ Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության դիմաց երեկ գիշեր մենկարկել էր բողոքի ակցիա, քաղացիները ներխուժեցին նաև ԱԺ-ի և Կառավարության շենքեր՝ պահանջելով չեղարկել Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը, որով Արցախում հողեր են զիջվում:

․

--00--ԱՀ