Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 236 նոր դեպք․ ապաքինվել է 2 189 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

Վրաստան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 236 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամլո ծառայությունը: Վերջին 24 ժամում կատարվել է 15 152 թեստավորում։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 247 025 դեպք: Ապաքինվել է ևս 2 189 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 231 385:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 մարդ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս