Խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար բնակիչ

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 17 24News  

Արցախ

Ռուս խաղաղապահներն ամեն օր ԼՂ են ուղեկցում են տեղի բնակիչների  և փախստականների շարասյուները։ 

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով երթևեկությունն անվտանգ է: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 177 բնակիչ։

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 49 հազար 638 փախստական։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս