Իշխանությունը թող Շուռնուխ տեղափոխվի ապրելու, եթե ասում է՝ այնտեղ անվտանգ է․ Շաքե Իսայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 22, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, որը գործընկերների հետ օրերս է վերադարձել Սյունիքից, փոխանցում է՝ Սյունիքում իսկապես անվտանգության խնդիր կա:

24News-ի հետ զրույցում նշում է՝ անվտանգության խնդիրների մասին իշխանություններն էլ գուցե գիտեն, բայց հասարակությանը դոզավորված են տեղեկացնում։

«Իսկ եթե իշխանության տարբեր անդամներ ասում են, թե, օրինակ, Շուռնուխում բնակվելն անվտանգ է, ապա նրանց առաջարկում եմ տեղափոխվել ու այնտեղ բնակվել: Ովքեր չեն եղել Շուռնուխում, հայտարարում են՝ Սյունիքում անվտանգ է։ Մենք այլ բան ենք տեսել»,- հավելում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ