Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել հանրահավաքի 26 մասնակից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

բերման ենթարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր Երևանում տեղի ունեցած հանրահավաքի 26 մասնակից բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին: Այս մասին 24news-ին տեղեկացրին Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերը դեռ չեն հաղորդվում: 

Նշենք, որ այսօր Կառավարության շենքի բակում լարված իրավիճակ էր. ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները փորձում էին մուտք գործել Կառավարության շենք: 

--00--ԱԹ