Մարտունիում ռմբակոծությունից տուժած 2-ամյա Արծվիկն այսօր կրկին ժպտում ու խաղում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Արծվիկ

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել՝ կից հետևյալ գրառմամբ.

«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկն է, ով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ էլ վիրահատվել էր:

Գլխի շրջանում կատարված ծանր վիրահատությունն անցել էր լավ։ Բժիշկների շնորհիվ Արծվիկն այսօր կրկին ժպտում է ու խաղում»:

--00--ԱԹ