Սահմանափակումները վերացնելու պահանջով Բաթումիում ցույց է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 30,  24News   

բաթումի

Սահմանափակումները վերացնելու պահանջով Բաթումիում մի խումբ երիտասարդներ կազմակերպել են բողոքի ցույց:

Ցուցարարների հայտարարությամբ, Աջարիայում վերացվում են սահմանափակումների մի մասը, բայց դա բավարար չէ և տնտեսության լիարժեք գործունեության համար պետք է վերացվեն բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտնում է 1TV.ge-ն։

«Մենք համերաշխություն ենք հայտնում Թբիլիսիում ընթացող ցույցի մասնակիցներին: Մենք պահանջում ենք բացել երկիրը: Մենք չենք հասկանում, թե ինչի համար է պարետային ժամը, ինչու չպետք է բացվեն ռեստորանները և ֆիթնես ակումբները, ինչն է այս ամենի օգուտը համավարակի կառավարման մեջ», – հայտարարել է ցուցարարներից մեկը, Թամար Կուրատաշվիլին:

Համավարակաբանական իրավիճակի նախատեսմամբ, փետրվարի 1-ից Բաթումիում սահմանափակումները վերացվելու են փուլ առ փուլ: Մասնավորապես, կվերականգնվի քաղաքային տրանսպորտի, դպրոցների, խանութների և առևտրի կենտրոնների աշխատանքը:

 --00—ՄՀ