Ուկրաինան փետրվարի կեսին 117 հազար դոզա չինական պատվաստանյութ կստանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

գամ պատվաստանյութ

Ուկրաինան փետրվարի կեսին կստանա Pfizer պատվաստանյութի 117 հազար դոզա COVAX-ի միջոցով: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է «Արմենպրես»-ը:

Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարի տեղակալ Եվգենիա Կրավչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ խոսքը Sinovac Biotech-ի՝ 700 հազար դոզա չինական պատվաստանյութի մասին է, 210 հազար դեղաչափը Pfizer-ից և BioNTech-ից է:

Նշենք, որ Ուկրաինայում վարակվածների ընդհանուր թիվը 1,216,278 է, որից 22,628-ը մահացել է, 1,014,658-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիր է 178,992 մարդ:

--00—ԼՄ