Մահերի և վարակակիրների թվով Հայաստանը հարևան երկրների ցանկի վերջին հորիզոնականում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

նկար

Տարածաշրջանում կորոնավիրուսով վարակավածների թվերը շարունակվում են փոփոխվել: Հայաստանը վարակակիրների թվով աշխարհի երկրների ցանկում 61-րդն է, հարևան երկրների ցանկում՝ վերջինը: Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը Հայաստանում 166,901 է:

Հաջորդը Ադրբեջանն է, աշխարհի երկրների ցանկում 50-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվն այդ երկրում 230,066 է:

Հարևան երկրների ցանկի երրորդ տեղում Վրաստանն է: Վերջինս աշխարհի երկրների ցանկում 45-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 257,632 է:

Տարածաշրջանի երկրներից Իրանը աշխարհի երկրների ցանկում տևական ժամանակ է պահպանում է 16-րդն հորիզոնականը. վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 1,411,731 է:

Թուրքիան առաջ է անցել Իրանից և աշխարհի երկրների ցանկում հայտնվել 9-րդ հորիզոնականում, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 2,464,030 է:

Մահերի թվով մոտ են Հայաստանի (3,071 մահ), Վրաստանի (3,159), Ադրբեջանի (3,126 մահ) տվյալները: Թուրքիայում մահերի թիվը 23,6 հազար է, իսկ Իրանում՝ 57,889:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ