«Հայրենիքի փրկության շարժումը» կդադարի գոյություն ունենալ․ մանրամասներ սպասվող հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

քաղաքական
24News-ի տեղեկություններով՝ «Հայրենիքի փրկության շարժման»  ղեկավարներն այսօր կհանդիպեն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող, Առինջում գտնվող «Այգի» կոչվող տարածքում։

Հանդիպմանը մասնակցելու են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Հայրենիք» կուսակցությունից Արթուր Վանեցյանը և այլք։

Մեր աղբյուրները նաև հայտնում են, որ 17 կուսակցությունների լիդերները դժգոհ են «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանի քայլերից, սակայն այդ մասին չեն բարձրաձայնում։

Հանդիպման ընթացում կտրուկ հայտարարություններ չեն հնչելու, սակայն  բոլոր ուժերն առանձին են դիրքավորվելու ընտրությունների պարագայում։

Ուստի, «Հայրենիքի փրկության շարժումը» կդադարի գոյություն ունենալ։

--0--ԿԿ