Լոռու Մեծավան և Շիրակի Ախուրիկ համայնքներում էլեկտրաշչակներ կգործարկվեն

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24News   

շչակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 11։00-ին Լոռու մարզի Մեծավան, իսկ ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ախուրիկ համայնքներում իրականացվելու են բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառումներ, գործարկվելու են նշված բնակավայրերի էլեկտրաշչակները։

«Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,– ասվում է ԱԻՆ տարածած հայտարարությունում։

--00—ՄՀ