Վայոց ձորի Գետափ բնակավայրում գործարկվելու են շչակներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

շչակ

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ից 14:00-ն իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,

«Գործարկվելու են բնակավայրի շչակները:

Խնդրում ենք չանհանգստանալ», ասվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ