Որպես մարզիչ՝ Բեյլին ամենալավն եմ մաղթում․ Զիդան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 13,  24News   

Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը, որը հիմա վարձակալությամբ հանդես է գալիս «Տոտենհեմում»։ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հիասթափվել է վալիացուց ու դադարեցրել է նրան խաղաժամանակ հատկացնել։ Այս մասին գրել է Armsport.am-ը։ 

«Որպես մարզիչ ես Բեյլին ամենալավն եմ մաղթում։ Չգիտեմ նրա ու Մոուրինյուի միջև ինչ է կատարվում։ Հուսով եմ՝ նրա մոտ ամեն ինչ կարգին է՝ ինչպես մեր բոլոր խաղացողների մոտ»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում AS-ը։

--00—ՄՀ