Զիդանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա Ռեալից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

սպորտ

Ըստ Daily Mail-ի, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը: Այս մասին գրում է Armsport-ը։

Ըստ աղբյուրի, Զիդանը մի քանի ամիս աջակցություն չի զգացել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից: Հաղորդվում է նաև, որ իսպանական գրանդի տնօրենների խորհրդի համար բավականին դժվար կլինի համոզել ֆրանսիացուն մնալ:

Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ֆրանսիացի մասնագետը կարող է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»։

--0--ԿԿ