Զիդանը թողել է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Զիդան

Զինեդին Զիդանը թողել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը:

Ֆրանսիացի մասնագետը Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո արդեն հեռացել էր Մադրիդի «Ռեալից» 2018-ին, բայց 2019-ի մարտին նա կրկին գլխավորեց մադրիդյան թիմը։ Այս մրցաշրջանում Արքայական ակումբը Իսպանիայի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրեց և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

ԶԼՄ-ները հայտնում էին, որ Զիդանի փոխարեն «Ռեալը» կարող է գլխավորել իտալացի Մասիմիլիանո Ալեգրին, բայց հինգշաբթի օրը հաղորդվեց, որ նա կվերադառնա Թուրինի «Յուվենտուս»:

Զիդանը, որպես «Ռեալի» մարզիչ, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ՝ Իսպանիայի առաջնությունը, Ազգային սուպերգավաթը, ակումբային աշխարհի գավաթն ու ՈւԵՖԱ Սուպերգավաթը:

  --00—ՄՀ