Դա լեգենդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է․ Մբապեն՝ Զիդանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

նկար

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեին Զինեդին Զիդանի մասին խոսքերի համար, գրում է armsport.am-ը:

Զիդանը համարվում էր Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու, սակայն թիմի ներկայիս մարզիչ Դիդյե Դեշամը երկարաձգեց պայմանագիրը։

Մեկնաբանելով Զիդանի հնարավոր նշանակումը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում՝ Լե Գրեն ասել է, որ իրեն դա չի հետաքրքրում։ Ավելին, այն հարցին, թե արդյոք նրանց միջև հեռախոսազրույց է եղել, Լե Գրեն պատասխանել է, որ նույնիսկ հեռախոսը չի վերցնի, եթե Զիդանը զանգահարի։

Լե Գրեյի խոսքերին Մբապեն արձագանքել է անմիջապես․

«Զիդանը Ֆրանսիան է.․․ Դա լեգենդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է…»,- գրել է Մբապեն։

--00—ԼՄ