Արցախի բնակավայրերի մեծ մասն անվտանգ է․ չպայթած  ռազմամթերքը վնասազերծվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

նկար

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ օրվա ընթացքում, աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են: 

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպությունները և ՌԴ ՊՆ սակրավորներն այժմ բնակավայրերից բացի, ինժեներահետախուզական հիմնական աշխատանքներն ուղղել են անտառային, դաշտավայրային ու լեռնային գոտիներում: 

Նշենք, որ ռազմագործողությունների ընթացքում «Սմերչ» համակարգից  և «Գրադ» կայանքից խաղաղ բնակավայրերի վրա կիրառվել են հեռահար հրթիռային, հարվածային և կասետային ռումբեր, ականանետեր և այլ չթույլատրվող զինատեսակներ: 

--00—ԼՄ