Սուբվենցիոն ծրագրերի կարևոր բաղադրիչ է մանկապարտեզների վերանորոգումը և կառուցումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

․

Սուբվենցիոն ծրագրերի ոչ պակաս կարևոր բաղադրիչ է մանկապարտեզների վերանորոգումը կամ դրանց կառուցումը այն բնակավայրերում, որտեղ բացակայում են երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովող հաստատությունները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս ուղղությամբ ակտիվ աշխատանքային եռուզեռ է բազմաթիվ համայնքներում. դրանցից մի քանիսը ներկայացված է ստորև.

Զարթոնք համայնքում (Արմավիր) մանկապարտեզի կառուցում,
Արաքս համայնքի (Արմավիր) մանկապարտեզի ընթացիկ վերանորոգում,
Սյունիքի մարզկենտրոն Կապանում թիվ 8 ՆՈՒՀ շենքի վերանորոգում»,- գրել է Պապիկյանը: 

--00--ԱՀ