Զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական տեսական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

պարապմունք

Փետրվարի 15-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական տեսական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Անձնակազմին ուսուցանվել են զանգվածային խոցման զենքերից պաշտպանության, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրներ:

Ներկայացվել են նաև անհատական պաշտպանության նորագույն միջոցների մարտավարատեխնիկական բնութագրերն ու օգտագործման կանոնները:

--00--ԱԹ