Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

1

Այսօր Գիրք նվիրելու օրն է։ Տոնը Հայաստանում և Արցախում նշվում է 2008 թվականից փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։

Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ։ Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։

--00—ԼՄ