ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է հասցրել Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News 

օգնություն

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 50 տոննա քաշով մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղ։  ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի ԱԻՆ-ը կազմակերպել է մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Շինանյութեր են ուղարկվել սոցիալական ենթակառուցվածքները և բնակարանային ֆոնդը վերականգնելու համար:

Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտ է առաքվել շուրջ 50 տոննա բեռ՝ ցինկապատ պողպատ, մետաղական սալիկներ, փայտանյութ», - նշել են նախարարությունից։

 --00—ՄՀ