Չաուշեսկուն չէր գնդակահարվի, եթե կատարեր դատարանի պահանջը. Արա Սահակյանի ակնարկը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Սա իրոք աննախադեպ է, երբ Թուրքիայի վարչապետը իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում տեղի ունեցածի առնչությամբ: Այսօրվա տղաներն ու աղջիկները, որոնք փողոցային անկարգություններով եկան իշխանության, իսկ հիմա էլ փորձում են փողոցային անկարգություններով իշխանությունը պահպանել, շատ են սիրում ասել, որ ընդդիմության այս քայլերը դուր են գալիս Ադրբեջանի ղեկավարությանը։ Ահա ձեզ վառ օրինակ, թե ինչպես է Թուրքիան դատապարտում ՀՀ ԳՇ-ի հայտարարությունը, այսինքն՝ իրենց սրած բիզը մտավ իրենց համապատասխան տեղը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր քաղաքական ճգնաժամ է, բայց, այնուամենայնիվ, պետք է փորձ կատարել և առաջիկա ժամերի ընթացքում այս կարգավորումը տեղափոխել իրավական- քաղաքական հուն՝ սկսելով քաղաքական երկխոսություն:

«Ի դեպ, զավեշտալի բան եղավ, ԱԺ անդամները, որոնք հենց հիմա պետք է ԱԺ արտահերթ նիստ հրավիրեին և քաղաքական բառապաշարով ու գործիքակազմով լուծումներ գտնեին, թրև են գալիս իրենց անամոթ ղեկավարի հետևից»,- նշել է Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս