ՌԴ ՔԿ-ն հետմահու քրգործ է հարուցել դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

աշխարհ

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ դուստրերին խոշտանգելու եւ նրանց նկատմամբ սեքսուալ գործողությունների վերաբերյալ, որոնք մեղադրվում են նրա սպանության մեջ: Աղջիկների փաստաբանները ՏԱՍՍ-ի հետ զրույցում հստակեցրել են, որ իրենց պաշտպանյալներն առայժմ իրազեկված են, որ գործով տուժող են ճանաչվել:

«Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել դուստրերին խոշտանգելու եւ նրանց նկատմամբ սեքսուալ գործողությունների վերաբերյալ»,- ասել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: «Մեզ դեռեւս պաշտոնապես չեն իրազեկել այդ մասին, բայց հաջորդ շաբաթ պետք է կանչեն քննիչի մոտ եւ աղջիկներին տուժող ճանաչեն»,- իր հերթին նշել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը:

2020 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայի Բասմանի դատարանը անօրինական էր ճանաչել մահվան պատճառով Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժելու որոշում կայացնելու քննիչի գործողությունները: Գործի նյութերից հետեւում է, որ հետագա հետաքննության անցկացումը պնդել են հանգուցյալի քույրերը՝ նրան արդարացնելու նպատակով:

--0--ԿԿ