Երևանում շրջափակված Լենինգրադի երեխաների հուշակոթողի պղծման դեպքի առթիվ ՌԴ ՔԿ-ն գործ կհարուցի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Screenshot_4

Երևանում շրջափակված Լենինգրադի երեխաների հուշակոթողի պղծման դեպքի առթիվ Ռուսաստանի Քննչական կոմիտեն գործ կհարուցի։ Նշվում է, որ նման հրահանգ է իջեցրել կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկը։

«Միջադեպի բոլոր հանգամանքները կպարզվեն ՌԴ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ»,-ասված է կոմիտեի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում պղծել են պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը։ Դեպքի առնչությամբ Հայաստանում Ռուսական տան (Россотрудничество) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նամակ է հղել գլխավոր դատախազին։

--00—ՅՄ