Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի վարչապետին՝ ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինին՝ ազգային տոնի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված երկկողմ և բազմակողմ փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների։

Վստահ եմ, որ 2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի ոչ միայն ՀՀ-ԵՄ համագործակցությունն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու, այլև հայ-իռլանդական փոխշահավետ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար։

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և բեղմնավոր գործունեություն, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն»,- նշված է վարչապետի շնորհավորական ուղերձում։

--00--ԱԹ