Իսլանդիայի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականը խաղադաշտ դուրս կգա կարմիր մարզաշապիկով

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 28,  24News

ՀՖՖ

Իսլանդիայի ազգային հավաքականն այսօր դաշտ դուրս կգա սպիտակ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ կարմիր մարզաշապիկով: Այդ մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: 

Նշենք, որ այսօր՝ ժամը 20.00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը: 

Մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: 

Հիշեցնենք՝ Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումն ավարտվել էր 0:1 հաշվով՝ հօգուտ Հայաստանի ընտրանու:

 --00—ՄՀ