Պուտինը սիրում է կարդալ հուշեր, պարապում՝ անգլերեն, նայում է գերմանական հեռուստատեսություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը  «Аргументы и Факты»  թերթին տված հարցազրույցում խոսել է Պուտինի նախասիրությունների մասին։

«Պուտինի հոբբին՝ ընթերցանությունն է։ Հիմնականում պատմական գրականություն, հուշեր և այլ։  Նա բաժանորդագրվում է թերթերին։ Դրանք բերվում են Կրեմլ և Նովո-Օգարեվո։ Դրանք նրա հետ ինքնաթիռում են, երբ ինչ որ տեղ է թռչում։ Դրան զուգահեռ նա նաև ստանում է թերթերի ամփոփումները»,- ասել է Պեսկովը։

Հարցին, թե ինչպե՞ս է Պուտինը տիրապետում օտար լեզուների, օրիգինալով կարդում է, թե ոչ, Պեսկովն ասել է․

«Նա նայում է գերմաներեն և անգլերեն հեռուստաալիքներ։ Ոչ ամեն օր, բայց շաբաթվա մեջ մի քանի անգամ անգլերենով է զբաղվում։ Դրանք կարճ, բայց կանոնավոր պարապմունքներ են»։

--00—ՄՀ