Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի ցավալի և դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

կոլաժ

Կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մարդ, որ խորհրդանշում էր Արցախյան ազատամարտի հաղթանակը, հայ զինվորի ամուր ու մարտնչող ոգին: 
Նա հերոսի իրական կերպար էր, երիտասարդ սերնդի համար՝ ոգեշնչման աղբյուր: Այս մասին ասված է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ցավակցական ուղերձում։

«Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի ցավալի ու դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին: 
Սիրելի՛ Կոմանդոս, խոստանում ենք, որ Շուշին կրկին կազատագրվի և հոգիդ կխաղաղվի երկնային կյանքում»,- նշված է ուղերձում :
 

--00—ՄՀ