ՊՆ զորամասից հրազենային վիրավորումով հոսպիտալացված զինվորի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ տեղափոխված զինվորի վիճակը ծանր է: Այս մասին Tert.am-ին հայտնել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:

Ավելի վաղ հայտնել էին, որ Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից, տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ: Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ 

Մեկ այլ արտակարգ դեպք էլ տեղի էր ունեցել նույն պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող զինվորներից մեկի հետ։ Ապարանի զինկոմիսարիատի կողմից զորակոչված 20-ամյա Արգիշտի Հակոբյանը  հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, ապա Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։