Ադրբեջանցիները վերջերս 15 պարկ տվեցին. մեջները կարող ա 25 հոգու մասունք էլ լինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Անհետ կորած զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները շարունակվում են։ Գրեթե բոլոր տեղանքները դիտարկվել են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների մասնակից Արսեն Ղուկասյանը։

Ղուկասյանն ասել է, որ ամենաշատ աճյունները դուրս են բերվել Հադրութից ու Ջաբրայիլի հատվածից։

Նրա խոսքով՝ այս ընթացքում մարմինների նույնականացման խնդիրներ են ծագել։

«Ծնող է եղել, ում որդու ԴՆԹ-ն համընկել է։ Հետո տեսել է, որ 43 համարի սապոգ հագնող տղայի ոտքին 41 համարի է եղել։ Եղել է նաև դեպք, երբ զինծառայողի մարմինը հոկտեմբերի 13-ից եղել է Երևանում։ ԴՆԹ պատասխանը եկել է 5 օր առաջ։ Կա՛մ քանակն էնքան շատ է, որ չեն հասցնում, կա՛մ անպատասխանատու ձևով են այս հարցին վերաբերվում»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ