5.135 մլրդ ՀՀ դրամ՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի վերակառուցմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Հոգեկան առողջության կենտրոն

ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի վերակառուցման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 5.135 մլրդ ՀՀ դրամ:

Արդյունքում`

✅ Ծառայությունների մակարդակը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին

✅Կկառուցվի նոր մասնաշենք

✅ Կցակառույցների շնորհիվ կընդլայնվեն գործող մասնաշենքերը

✅ Կհիմնանորոգվեն գործող մասնաշենքերը

✅ Կբարեկարգվի կենտրոնի ամբողջ տարածքը

✅ Կենտրոնը կունենա 425 ստացիոնար և 9-ը անհետաձգելի բուժօգնության մահճակալ

✅ Կբացվի մանկական բաժանմունք

--00--ԱԹ