Փրկարարները տան նկուղից մոտ 8 տոննա անձրևաջուր են հեռացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

հասարակական

Ապրիլի 11-ին, ժամը 10:37-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Բամբակաշատ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի նկուղ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տան նկուղից (մոտ 6 քմ) մոտոպոմպով հեռացրել են մոտ 8 տոննա անձրևաջուր:

--0--ԿԿ