Եվրո-2020-ի հանդիպումները Հռոմում կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

ю

Ապրիլի 14-ին, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը տեղեկացրել է, որ Իտալիայի կառավարությունը հաստատել է Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում նախատեսված Եվրո-2020-ի խաղերին հանդիսատեսի ընդունելությունը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Իշխանությունները երաշխավորել են, որ մարզադաշտը կարող է ընդունել հանդիսականներին առնվազն 25%-ով: Այսպիսով, ՈւԵՖԱ-ն հաստատել է Հռոմը որպես Եվրոպայի առաջնության հյուրընկալող քաղաք:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս