Պատերազմից հետո ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հայտնել ենք, Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է հրավիրված կոլեգիայի նիստին: 

Անդրադառնալով ոստիկանների աշխատանքին 44-օրյա պատերազմից հետո՝ Փաշիյնանը ընդգծել է, որ պատերազմից հետո ներքաղաքական իրավիճակը կարողացել են հանգուցալուծել առանց բռնությունների։

Վարչապետը գոհունակությամբ է, թե երևի «մենք հիմա համաշխարհային պատմության համար աննախադեպ մի երևույթ ունենք, որ չնայած ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, բայց, ըստ էության, մենք ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների»։

«Ուզում եմ ընդգծել, որ նաև այն ուժերը, ովքեր հանդես են եկել բռնության կոչերով, իրենք նույնպես հնարավորություն չեն ունեցել բռնություն գործադրել, բացի, իհարկե, ամսի 9-ի, լույս 10-ի գիշերվա իրադարձություններից, երբ մեր Ոստիկանությունը, իրավապահ մարմինների մի հսկայական հատվածը գտնվում էր առաջնագծում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելու: Ես սա համարում եմ մեր իրավապահ համակարգի, այդ թվում՝ Ոստիկանության շատ կարևոր նվաճումն ու ձեռքբերումը, որ մենք կարողացանք գնալ մի ճանապարհով, որը մեզ հնարավորություն տվեց և հնարավորություն կտա ոչ թե ատելության մթնոլորտ սահմանել, ոչ թե թշնամության մթնոլորտ սահմանել, այլ որպեսզի մենք իսկապես համախմբենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Արցախի ժողովրդին, հայ ժողովրդին մեր պետականության, օրինականության, իրավակարգի շուրջ», - ասել է ՀՀ վարչապետը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս