ԿԲ խորհրդակցություն Դիլիջանում. քննարկվում է տնտեսական ընթացիկ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ԿԲ խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

«Այսօր քննարկելու ենք տնտեսական ընթացիկ վիճակը, մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը»- նշել է վարչապետը։

Քննարկվել են տնտեսական քաղաքականությանը, տնտեսության վերականգնման հեռանկարներին ու հնարավորություններին, թվայնացման օրակարգին, հարկային քաղաքականության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանն ու առանցքային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

--00--ԱԹ